«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Նախարարը` ԲՀԿ-ին. «Ճշմարտությունը շատ դառն է»

Նախարարը` ԲՀԿ-ին. «Ճշմարտությունը շատ դառն է»
25.03.2014 | 15:15

«Այդ արտահայտություններն արդեն անցնում են վիրավորանքների սահմնագիծը»,- ԱԺ-ում, հակադարձելով ԲՀԿ խմբակցության անդամների՝ իր հասցեին արված քննադատություններին, ասաց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` հավելելով. «Հարգելիներս, ճիշտը և ճշմարտությունը շատ դառն է, ընտելացեք դրան: Ձեր արձագանքը միայն ապացուցում է, որ այն, ինչ ասվել է, ճիշտ է: Ցավոք, ձեր պարագայում ճիշտը միակը չէ»:

Հիշեցնենք, որ նախարարը խոսել էր Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատան մասին, ինչը հարուցել էր ԲՀԿ-ականների վրդովմունքը: Այսօր Ստեփան Մարգարյանը նախարարին հորդորել էր. «Չափդ ճանաչիր և մեծերի գործերին մի խառնվիր»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ